Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է ակումբում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեռանկարները:
«Մենք այս շաբաթ կգնահատենք նրա իրավիճակը: Մենք Տոմաս Տուխելի և Միխայել Ցորկի , ինչպես նաև` տնօրենների խորհրդի հետ կքննարկենք նրա հարցը: Դա շատ բարդ հարց է», ասել է Ցորկը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանին 38 մլն եվրոյով ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»: