ՀՀ ՔԿ. բացահայտվել է ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/15/98487/]քրեական գործով[/url] ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող՝ շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։
Վ.Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։ Կասկածյալը ձերբակալվել է։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: