211652_close_icon
views-count2195 դիտում article-date 13:02 17-10-2016

Աշակերտների հայկական ասոցիացիան միաձայն քվեարկության արդյունքում դարձել է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի դիտորդ անդամ

Օրերս Բրյուսելում կայացել է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի (EUPAS) ամենամյա հավաքը, որի ընթացքում «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը միաձայն քվեարկության արդյունքում դարձել է EUPAS դիտորդ անդամ: Ինչպես տեղեկացնում է «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական ՀԿ նախագահ Ելենա Փիլիպոսյանը, այս ձեռքբերումը մեծ կարևորություն ունի, քանի որ Եվրոպայի տարբեր երկրների աշակերտների հետ անմիջական կապի մեջ լինելու, նրանց հետ փորձի փոխանակման, գաղափարների քննարկման և իրականացման, կրթական հիմնախնդիրների բարձրաձայնման հնարավորություն կտա: «Նման խոշոր կառույցի հետ համագործակցությունը հայ աշակերտների ձայնը լսելի կդարձնի և նրանց խոշորագույն ծրագրերում ներգրավված լինելու հնարավորություն կընձեռի, և որ շատ կարևոր է, Հայաստանը Եվրոպայի աշակերտների շրջանում էլ ավելի ճանաչելի կդարձնի»,- նշում է «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական ՀԿ նախագահ Ելենա Փիլիպոսյանը: Նշենք, որ հավաքի շրջանակներում ընտրվել է EUPAS նոր ղեկավար կազմը և ընդունվել են բանաձևեր՝ Եվրոպայում առավել արդյունավետ երիտասարդական կյանքի ապահովման վերաբերյալ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր