Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
1․Փարիզում կա Կոմիտասի հուշարձան և Կոմիտասի կիսանդրի։
2․Սլացիկ մանգուստի մաշկի գույնը տատանվում է կարմրավուն շագանակագույն, նարնջագույն, կարմիր, դեղնավուն և մոխրագույն գույների մեջ:
3․1990 թվականին խորհրդային կարմիր բանակի կողմից ադրբեջանական քաղաքական ընդդիմությունների ճնշման արդյունքում զոհվեց 131-170 մարդ:
4․Իսպանիայի Բալասոտե շրջանում հայտնաբերվել է մ. թ. ա. 6-րդ դարի սֆինքսի քանդակ:
5․Թուրքմենստանում գոյություն ունի մոտ 60 մ տրամագիծ և 20 մ խորություն ունեցող գազային խառնարան, որին տեղի բնակիչները և զբոսաշրջիկներն անվանում են դժոխքի դարպասներ։
6․Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրն անվանել են հայ ֆիզիկոսի պատվին։
7․Սարդինիայում արտադրվում է «ճիճվոտ պանիր»։
8․Եթովպիական ավետարաններում Հիսուս Քրիստոսը սևամորթ է։