Մահացել է Լիտվայի առողջապահության նախարարը
Ինչպես հաղորդում է Delfi-ն, Լիտվայում մահացել է երկրի առողջապահության նախարար Յուրաս Պոժելան։
Հիշեցնենք, որ Լիտվայի առողջապահության նախարարը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոս ամսին՝ մարսողական համակարգի և ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։
Յուրաս Պոժելան 34-տարեկան էր։