211652_close_icon
views-count1591 դիտում article-date 18:17 16-10-2016

ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջարկում է փախստականներին տեղաբաշխել աշխարհի բոլոր երկրներում

«Պետք է աջակցենք նրանց ավելի շատ, քան նախկինում և տեղաբաշխենք փախստականներին ամբողջ աշխարհի երկրներում: Մենք տեղաբաշխման զանգվածային և արդյունավետ համակարգի կարիք ունենք: Ոչ միայն Եվրոպայում, այլև Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում»,- հայտարարել է ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այս մասին հայտնում է գերմանական DW-ի ծառայությունը: Գուտերեշի կարծիքով՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Թուրքիան կամ Հորդանանը, պետք է ազատվեն փախստականների մեծ ճնշումից: Միաժամանակ, նա բերել է 1970-ականների օրինակը, երբ միջազգաային հանրությունը օգնել է Վիետնամի փախստականներին: Սրանից զատ՝ Գուտերեշը հանդես է եկել ՄԱԿ-ի «մենթալիտետի փոփոխության» առաջարկությամբ: Նրա կարծիքով՝ կազմակերպությունը պետք է շատ ջանքեր գործադրի ճգնաժամերի կանխման հարցում: «Դիվանագիտությունը պետք է կանխի հակամարտությունները, սակայն մենք նաև պետք է նպաստենք կենսապայմանների բարելավմանը, անվտանգությանը, մարդու իրավունքների վիճակին և սահմանափակենք կլիմայի հետևանքները»,- ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր