Եվրահանձնաժողովը հորդորում է ԵՄ խորհրդին տեղաբաշխել 120 հազար փախստականներին
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին կոչ է արել հետևել Եվրախորհրդարանի օրինակին և սեպտեմբերի 22-ին ԵՄ ՆԳ նախարարների մակարդակով արտակարգ նիստում ընդունել 120 հազար փախստականներին տեղաբաշխելու առաջարկը, հաղորդում է World Bulletin-ը:
Եվրահանձնաժողովը նաև հայտարարել է, որ պատրաստակամ է անհապաղ սկսել մասնակից պետությունների և եվրոպական գործակալությունների հետ փախստականների տեղաբաշխման աշխատանքները, եթե ՆԳ նախարարները հավանության արժանացնեն այդ առաջարկը: