Կալիֆոռնիայում բեռնատարը կամրջից ընկել է բայքերների փառատոնի մասնակիցների վրանին. կա 4 զոհ, առնվազն 10 վիրավոր
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Դիոեգոյի կամուրջներից մեկից բեռնատար է ընկել մարդկանց վրա, ինչի հետևանքով կա 4 զոհ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյից Կորոնադո կղզի տանող կամրջի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ պիկապի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը՝ կոտրելով արգելապատնեշը՝ վայր է ընկել կամրջից ներքևում գտնվող վրանի վրա, որտեղ այդ պահին գտնվում էին բայքերների La Raza Run փառատոնի մասնակիցները:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, ևս 10 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Պարզվում են դեպքի հանգամանքները: