Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Թերթիկներ ալբոմից» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա դաշնակահար Արթուր Ավանեսովը: Ծրագրում ընդգրկված են «Թերթիկներ ալբոմից» ժանրի XIX-XX դդ. կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հիշեցնենք որ, հոկտեմբերի 13-ին, «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը կրում եր «Անուրջներ» խորագիրը: Ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/, Արմինե Վարդանյանը /սոպրանո/ և Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/: Ծրագրում ընդգրկված էին Վ. Պարթևի, Կ. Անանյանի, Հ. Մելիքյան, Ա. Բաբաջանյանի և Ղ. Սարյանի ստեղծագործությունները: