Փրկարարները միայնակ հաշմանդամ կնոջն օգնել են նստել սայլակին
Հոկտեմբերի 15-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 2 շենքի վերելակում (13-րդ հարկում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարնրի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի միայնակ բնակվող հաշմանդամություն ունեցող կինը բազմոցից ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն մոտենալ սայլակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: