6169 դիտում
13:03 14-10-2016
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր մինչև ժամը 20.00-ն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
Նմանատիպ նյութեր
3665 դիտում
09:05 13-07-2016
Այսօր Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև ժամը 19.00-ը
3404 դիտում
11:03 18-07-2016
Լարսի ավտոճանապարհը այսօր ևս բաց կլինի մինչև ժամը 20.00-ն
4835 դիտում
12:10 19-07-2016
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր մինչև ժամը 20.00-ն
Այս բաժնից
1501 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
886 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1159 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post