Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14/11 շենքի 11-րդ բնակարանի ննջասենյակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: