1980 դիտում
17:42 13-10-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին:
Ողջունելով հյուրին և գնահատելով երգչուհու դերը ջազի տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում:
«2012 թվականից մենք ամեն տարի ապրիլի 30-ին նշում ենք Ջազի միջազգային օրը։ Ի դեպ, Երևանն առաջիններից մեկն էր, որ պաշտոնապես սկսեց նշել այս տոնը, ինչը մեկ անգամ ևս փաստում է մեր քաղաքում ջազի մասսայականությունն ու հանրային լայն ընկալումը: Եվ տարեցտարի այդ օրը Երևանը հյուրընկալում է բազմաթիվ հանրահայտ ջազմենների, ովքեր իրենց հայ գործընկերների հետ միասին, կազմակերպվող բացօթյա համերգի շրջանակում, կատարողական բարձր վարպետությամբ Ջազի միջազգային օրը դարձնում են իսկապես տոնախմբություն բոլոր երկրպագուների համար: Վստահ եմ, որ այսօր կայանալիք Ձեր համերգը ևս կանցնի բարձր մակարդակով, որի շրջանակում անձամբ կհամոզվեք ջազի երախտավորների հանդեպ հայ հանդիսատեսի կողմից դրսևորվող ջերմ վերաբերմունքի մեջ»,- նշել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ Դի Դի Բրիջվոթերը կիսվել է մայրաքաղաքի մասին իր տպավորություններով և նշել, որ Երևանն ու, առհասարակ, հայկական մշակույթն իրեն ոգեշնչել են և ստեղծագործական նոր մտահղացումներ տվել:
«Պարոն քաղաքապետ, իսկապես հիացած եմ Երևանի ջերմությամբ ու գեղեցկությամբ: Հաճելի է գտնվել մի հինավուրց քաղաքում, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Նաև հասցրել եմ արդեն զգալ Ձեր քաղաքի բնակիչների ջերմ վերաբերմունքն ու համամիտ եմ Ձեզ հետ, որ դրա կրկնապատիկը կվայելեմ այսօրվա համերգի ժամանակ: Պետք է նաև խոստովանեմ, որ Երևանը դարձավ ինձ համար ստեղծագործական նոր մտահղացումների ներշնչանքի աղբյուր, ինչն անպայման կարտացոլվի իմ նոր գործերում», - նշել է Դի Դի Բրիջվոթերը:
Նմանատիպ նյութեր
4590 դիտում
18:07 13-10-2016
Երևանի քաղաքապետը հյուրընկալել է հանրահայտ ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին
884 դիտում
10:53 08-02-2021
Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի
Այս բաժնից
499 դիտում
23:42 17-05-2024
ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին
526 դիտում
23:26 17-05-2024
Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին