eBay-ում 40 օրական երեխայի են փորձել վաճառել
Գերմանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել eBay-ում 40 օրական աղջնակի վաճառքի հայտարարության հարցով։
Ինչպես նշում է Daily Mail կայքը, փոքրիկի անունը Մարիա է և վաճառքի գին է սահմանվել 7292 ԱՄՆ դոլար։
Հայտարարությունն առցանց խանութում տեղադրվել է երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Գերմանիայից, որի տակ տեղադրվել են երեխայի մի քանի լուսանկարներ և չնայած նրա տեղադրումից կես ժամ անց այն հանվել է ծառայության կողմից, սակայն հասցրել է տարածվել համացանցում և մեծ աղմուկ ու վրդովմունք բարձրացնել աշխարհում։
[img]/ups/images/0145414001476348085609559.jpg[/img]
[img]/ups/images/0162084001476348095977073.jpg[/img]
[img]/ups/images/0976569001476348102578858.jpg[/img]