Իսպանուհուն արգելել են eBay-ում արեւ վաճառել
Ֆանտաստիկ դատական գործ է սկսվում Իսպանիայում: Վիգո քաղաքի բնակչուհի Մարիա Դյուրանը դատի է տվել eBay-ին, քանի որ վերջինիս ներկայացուցիչներն իրեն արգելել են ինտերնետ-աճուրդում արեւ վաճառել:
«Ես տեղի նոտարում արեւը գրանցել եմ իմ վրա եւ վաճառել դրա մասերը: Ես շատ լավ գիտեմ օրենքը եւ անօրինական ոչինչ չեմ արել»,-հայտարարել է Դյուրանը:
Կինը պահանջում է փոխհատուցում՝ 10 հազար եվրոյի չափով: Երկնային լուսատուի յուրաքանչյուր քառակուսի մետրը նա վաճառել է մեկ եվրոյով եւ այս ընթացքում վաստակել 1,2 հազար եվրո: Սակայն eBay-ի ներկայացուցիչները հանել են արեւը վաճառքից: