Հայկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Հայկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:
[b]Հ. Ասլանյանի կենսագրությունը.
[/b]
Ծնվել է 27 օգոստոսի 1971թ. Սևան քաղաքում
[b]Կրթություն[/b]
1978-1988թթ. Սևանի N 3 միջնակարգ դպրոց
1988-1993թթ. ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, իրավաբանի որակավորում
2002-2005թթ. ՀՀ Պետական կառավարման, ակադեմիա, պետական ծառայողի որակավորում ,
Աշխատանքային[b] գործունեություն
[/b]
1994-1997թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ քննիչ
1997-1999թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ
1999թ. Երևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ
1999-2004թթ. ՀՀ զինվորական դատախազություն՝ հատկապես կարևոր գործերով քննիչ
2004-2008թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ դատախազ
2008-2011թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ ավագ դատախազ
2011-2012թթ. ՀՀ գլխավոր դատախազություն՝ ավագ դատախազ
2012-2014թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ
2014թ մինչ օրս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
1993-1994թթ. ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ բանակում
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր,
Արդարադատության առաջին դասի խորհրդական է։