Դոնալդ Թրամփը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. տեսանյութ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ սկանդալների մեջ նախագահական ընտրությունների նախաշեմին։
Ինչպես գրում է The New York Times-ը, այս անգամ միլիարդատերը մեկ այլ սկանդալի մեջ է հայտնվել, երբ ամերիկյան մամուլը հայթայթել է տեսագրություն, որը վկայում է նախագահի թեկնածուի այլասերվածության մասին։ CBS հեռուստաալիքը 24-ամյա վաղեմության տեսանյութ է հայթայթել, որում Թրամփը շարժասանդուղքով բարձրացող 10-ամյա աղջնակի մասին ասում է, որ հենց չափահաս դառնա, նրա հետ կժամադրվի։
Իր հերթին Yahoo News-ը գրում է, որ Թրամփը ոչ պատշաճ է վերաբերվել նաև «Միսս Վաշինգտոն-2013»-ի տիտղոսակիր Կասանդրա Սիրլեսին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ միլիարդատեր թեկնածուն ևս մի սկանդալի մեջ էր հայտնվել։ Բացահայտվել էր 2005 թվականի մի տեսագրություն, որում նա հաղորդավար Բիլլի Բուշի հետ զրույցում պարծենում է կանանց նկատմամբ ունեցած իր «անբարո հաջողություններով»։ Դրանից հետո նա ներողություն է խնդրել հրապարակայնորեն։