Դոնալդ Թրամփը՝ կրկին սկանդալի մեջ. նա ԱՄՆ-ն անվանել է «մեքսիկացի հանցագործների աղբանոց»
ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հերթական սկանդալի մեջ է հայտնվել իր արած արտահայտության համար, հաղորդում է CBS News-ը:
Խոսելով երկիր ներթափանցող մեքսիկացի ներգաղթյալների հոսքի մասին՝ Թրամփը Միացյալ Նահանգներն անվանել է «աղբանոց՝ հարևան երկրների հանցագործների համար»:
Նա կրկին հաստատել է, որ մտադիր չէ հրաժարվել իր նախորդ հայտարարություններից: Վերջինիս խոսքով՝ Մեքսիկայի կառավարությունը ստիպում է, որպեսզի իր առավել անցանկալի քաղաքացիները հեռանան հայրենիքից դեպի ԱՄՆ:
«Շատ դեպքերում դրանք հանցագործներն են, թմրամոլները, բռնաբարողները: Միացյալ Նահանգները վերածվել է Մեքսիկայի համար աղբանոցի: Մեր երկիր է ներթափանցում շատ ուժեղ ինֆեկցիոն հիվանդություն»,-ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե շատ է սիրում ու հարգում Մեքսիկան, նրա ժողովրդին և այնտեղից նաև հրաշալի մարդիկ են գալիս ԱՄՆ:


