Նավթի համաշխարհային գները նվազել են
Նավթի միջազգային շուկաներում սակարկությունների արդյունքում գնանկում է արձանագրվել կրկին, ինչը վկայում են առևտրի բորսաների տվյալները։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,76 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49.80 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,39 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 51,44 ԱՄՆ դոլար։