211652_close_icon
views-count1714 դիտում article-date 15:52 12-10-2016

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

Հայտնի ֆուտբոլիստին ու մարզչին շնորհավորելով ծննդյան 90-ամյակի առթիվ` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է. «Այն ոչ միայն անձամբ Ձեր, այլեւ նախկին խորհրդային տարածքի եւ առանձնապես հայաստանցի ֆուտբոլասերների, ֆուտբոլիստների ու մարզիչների մի քանի սերունդների հոբելյանն է: Հայկական ֆուտբոլի ամենահիշարժան ժամանակահատվածը, որն այսօր էլ բոլորս հիշում ենք հպարտությամբ եւ որն այսօր համարում ենք ցանկալի երազանք, կապված է հենց Ձեր անվան ու կենսագրության հետ: Ձեր գլխավորությամբ ավելի քան 40 տարի առաջ Երեւանի «Արարատը» նվաճել է այնպիսի բարձունք, որն առայսօր անգերազանցելի է մեր ֆուտբոլի համար, իսկ Դուք՝ որպես ֆուտբոլի լեգենդ, մնում եք հայկական ֆուտբոլի պատմության առանցքը` նշանակալի ավանդ եւ ծանրակշիռ ձեռքբերումներ արձանագրելով այդ մարզաձեւի զարգացման գործում»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր