Հերթը հասավ ԿԲ-ին. Արթուր Ջավադյանը հրաժարականի դիմում կներկայացնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաև կենտրոնական բանկ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, և մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է:
ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում. «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանեց Բերբերյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]