2017թ.-ին կմեկնարկի թռչող ավտոմեքենաների վաճառքը
2017թ.-ին կմեկնարկի Aeromobil՝ թռչող ավտոմեքենաների վաճառքը: Այս մասին հայտնում է չեխական Aktualne հրատարակչությունը:
Թռչող տրանսպորտային միջոցի նախատիպը հագեցած է 3.0լ ծավալով բենզինի շարժիչով, որը 100 ձիաուժ հզորություն կապահովի:
Մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 160կմ/ժ արագություն, իսկ օդում՝ 200կմ/ժ:
Մեքենան օդում կհաղթահարի 700կմ ճանապարհ, իսկ երկինք բարձրանալու համար հարկավոր է 200 մետր երկարությամբ «թռիչքուղի»:
Թռչող մեքենայի գինը կկազմի մի քանի հարյուր հազար եվրո: