ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստինհերթական նիստին: Այս մասին հայտնում է [url=http://www.kremlin.ru/events/president/news/53066]Կրեմլի մամուլի ծառայությունը[/url]:
Նախատեսվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման վերաբերյալ հարցերի քննարկում: Հատուկ ուշադրության կարժանանա միջազգային ահաբեկչության դեմ հակազդման միջոցառումների թեման:
Նշվում է նաև, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: