Հայաստանի հավաքականը մարզում անցկացրեց Վարշավայի «Ազգային» մարզադաշտում
Այսօր Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: Ֆուտբոլիստները անցկացրեցին երկկողմանի խաղ, աշխատեցին անկյունային և տուգանային հարվածների վրա:
Հիշեցնենք որ 2018թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: