211652_close_icon
views-count1719 դիտում article-date 22:12 19-12-2022

Վահե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Հովհաննիսյանին ազատել ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնին կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ Վահե Հովհաննիսյանը կնշանակվի ֆինանսների նախարարի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր