2290 դիտում
12:53 11-10-2016
ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պահանջում են ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանդես են եկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներր երկարաձգելու առաջարկով՝ նշելով, որ հարկավոր է միաժամանակ նաև պահպանել երկխոսության հնարավորությունը, հաղորդում Ria Novosti-ն։
Հայտարարությունը նրանք արել են գերմանական Պասսաու քաղաքում կայացած «Մարդիկ՝ Եվրոպայում» խորագրով կոնֆերանսի շրջանակներում։
Մասնավորապես, Տուսկը նշել է, որ Ղրիմի անեքսիայից հետո ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներից հետո Մոսկվայի գործողությունները ամենևին էլ չեն փոխվել։
Շուլցն իր հերթին քննադատել է Ուկրաինայում Մոսկվայի գործողությոնները և Եվրոպայում աջ ազգայնականներին նրա աջակցությունը։ «Այդուհանդերձ, մենք չպետք է Մոսկվային վտարանդի համարենք, հարկավոր է Մոսկվային հասկացնել, որ Արևմուտքը երկխոսության համար բաց հնարավորություն կարող է ընձեռել նրան»,-ասել է նա։
Սթոլթենբերգն էլ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններին, սակայն գտնում է, որ Արևմուտքը կարող է քաղաքկաան երկխոսություն վարել Մոսկվայի հետ այնքան ժամանակ, քանի դեռ ուժեղ է։
Նմանատիպ նյութեր
2112 դիտում
12:59 19-05-2016
Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգում է ակնկալում
1161 դիտում
09:20 30-01-2015
ԵՄ-ը մինչև սեպտեմբեր երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
2317 դիտում
14:58 27-05-2016
G 7-ի երկրները երկարաձգում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
Այս բաժնից
922 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
646 դիտում
18:15 31-01-2025
Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա
898 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել