Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգում է ակնկալում
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կարծիք է հայտնել, որ մինսկյան համաձայնությունները, որոնք վերաբերում են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, մինչ օրս չեն իրագործվել:
Այդ մասին նա հայտնել է DieWelt պարբերականի տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրագործմամբ հակամարտության կարգավորումը կախված է ոչ միայն Մոսկվայից, այլ նաև Կիևից:
Մոգերինիի խոսքով՝ ներկա պահին Ռուսաստանը ԵՄ-ի համարոչ թե ռազմավարական գործընկեր է հանդիսանում, այլ ռազմավարական երկիր՝ պարզաբանելով, որ խոսքը գնում է սելեկտիվ փոխգործակցության մասին, որի դեպքում դաշինքի անդամ պետություններն աշխատում են Մոսկվայի հետ այն ոլորտներում, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Օրինակ՝ Սիրիայում, Իրանում կամ Լիբիայում: