211652_close_icon

G 7-ի երկրները երկարաձգում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը

views-count2353 դիտում article-date 14:58 27-05-2016
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին հայտարարել է, որ G7-ի անդամ պետությունները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, հաղորդում է BBC-ն: Պատժամիջոցները կերկարաձգվեն մինչև այս տարվա հունիս ամիսը: Քեմերոնի խոսքով՝ այս որոշումը վճռորոշ նշանակություն կունենա և կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև որ Մոսկվան կատարի համաձայնագրով ստանձնած մինսկյան պարտավորությունները: Նախօրեին նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Մոսկվան կատարել է մեծ գործ՝ ազատ արձակելով ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին և նրան հանձնելով ուկրաինական իշխանություններին:

Նմանատիպ նյութեր