ԵՄ-ը մինչև սեպտեմբեր երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները նախօրեին պայմանավորվածություն են ձեռք բերել միմյանց հետ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը 6 ամսով երկարաձգելու շուրջ: Այս մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Նա նշել է, որ խոսքը գնում է այն պատժամիջոցների մասին, որոնց կիրառումը պետք է ավարտվեր մարտի 17-ին, սակայն Ուկրաինայի արևելքում իրավիճակի շիկացումը և հատկապես Մարիուպոլի կրակոցները փոխեցին նախորօք ընդունված որոշումը: