211652_close_icon
views-count4360 դիտում article-date 20:45 10-10-2016

Հայաստան-Ուելս հանդիպումը կսպասարկի Ալեքսանդր Հարկամը

Հոկտեմբերի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա 2017թ. Եվրոպայի Մ-21 առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդր Հարկամի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Անդրեաս Վիտչնիգը և Ռոբերտ Շտայնախերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Անդրեաս Կոլեգերը: Նույն օրը Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Մարտին Բալկոն և Թոմաշ Մոկոշը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Պետեր Կրալովիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր