Այրվել են կառուցատարրեր
Հոկտեմբերի 10-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 6-րդ փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից օժանդակ շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել՝ 16.10-ին: Այրվել են թիթեղյա տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ):