Գյումրու քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը. «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը. tert.am
Գյումրու ավագանիում քիչ առաջ կայացավ ավագանու առաջին նիստը, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2016/10/10/balasanyan-elected/2158340]Tert.am[/url]-ը։
Չնայած Գյումրու ավագանիում ընտրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը, նիստը վարող Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ նիստը կայացած է, որովհետև առաջին նիստին ներկա է ավագանիների կեսից ավելին՝ 17-ը:
«Բալասանյան» դաշինքի ավագանին միաձայն ու ծափահարություններով ընդունեց Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ դառնալու որոշումը ու նրան հռչակեց Գյումրու քաղաքապետ:
Ավելին՝ Բալասանյանը օրը պատմական անվանեց՝ ասելով, որ, իհարկե, լավ կլիներ, որ իրենց գործընկերները մասնակից լինեին, որովհետև «բոլորի ծրագրերում կային օգտակար դրույթներ Գյումրին շենացնելու համար»:
3 կուսակցությունների բոյկոտի պարագայում Գյումրու ավագանին առաջին նիստում հաստատեց նաև օրակարգը: «Գիտեք, որ քաղաքականացված է մարմինը, այսինքն՝ փոքր ԱԺ-ի պես պետք է մենք աշխատանք ծավալենք և լինելու են տարբեր խմբակցություններ, խմբակցության ղեկավար, քարտուղար»,- ասաց Բալասանյանը:
Գյումրու ավագանու առաջին նիստը բավական կարճ տևեց ու ելույթ ունեցավ միայն Բալասանյանը:
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 10-ին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/10/10/balasanyan-elected/2158340]կայքում[/url]։