211652_close_icon
views-count1840 դիտում article-date 17:29 21-10-2014

Ինչու՞ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի մասնակցել Եռյակի հանրահավաքին և չգիտեն՝ կմասնակցի՞, թե՞ ոչ

Հայտնի չէ, թե արդյո՞ք Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով հոկտեմբերի 10-ին Եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին չէր մասնակցել, հոկտեմբերի 24-ի հանրահավաքին կմասնակցի: Սամվել Բալասանյանը չի պատասխանում լրագրողների հեռախոսազանգերին, և [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանից փորձեց ճշտել՝ Գյումրիի քաղաքապետը մասնակցելու՞ է հանրահավաքին, թե՞ ոչ, ինչին ի պատասխան արձագանքեց. «Քաղաքապետրանի հետ կապված ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել: Բայց ինչ վերաբերում է քաղաքական, կուսակցական հարցերին, խնդրում եմ, ինձ նման հարցեր մի ուղղեք»: Հարցին, թե այդ դեպքում ով կարող է պատասխանել, ասաց. «Չգիտեմ»: Նշենք, որ Սամվել Բալասանյանը նախորդ հանրահավաքից առաջ արձակուրդ էր վերցրել, սակայն հոկտեմբերի 20-ին վերադարձել էր արձակուրդից:

Նմանատիպ նյութեր