Նավթի համաշխարհային գները նվազել են
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում այսօր նավթի գնանկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,81 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.51 ԱՄն դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,88 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49,37 ԱՄՆ դոլար։