211652_close_icon
views-count6691 դիտում article-date 22:45 09-10-2016

«Ջրահարսը» արձանի հանդեպ վանդալիզմի մի շարք դեպքեր են գրանցվել` սկսած 1960-ական թվականներից․ հետաքրքիր փաստեր

24 ապրիլի, 1964 - քանդակի գլուխը սղոցվել և գողացվել է տրոցկիստական տրամադրություններով նկարիչների կողմից: Գլուխն այդպես էլ չի հայտնաբերվել, սակայն քանդակը վերականգնվել է։ 22 հուլիսի, 1984 - սղոցվել է աջ ձեռքը։ Ձեռքը վերադարձվել է երկու օրից, վանդալները եղել են երկու դեռահասներ։ 1990 - գլուխը առևանգելու հերթական փորձն է կատարվել, սակայն ձախողվել է` վզին թողնելով 18 սմ-ոց կտրվածք։ 6 հունվարի, 1998 - քանդակը կրկին գլխատվել է։ Մեղավորները չեն հայտնաբերվել, սակայն գլուխը վերադարձրել են` թողնելով հեռուստակայանի մոտ։ Փետրվարի 4-ին գլուխը վերականգնվել է։ 2004 թվականին քանդակը փաթաթել են փարաջայով` ի նշան Թուրքիայի` Եվրամիություն մտնելու բողոքի։ 8 մարտի, 2006 - քանդակը ներկել են կանաչ գույնով` պատվանդանին թողնելով «մարտի 8» գրությունը։ 3 մարտի, 2007 - վանդալները կրկին ներկել են քանդակը։ 20 մայիսի, 2007 - արձանին հագցրել են փարաջա։

Նմանատիպ նյութեր