Սաակաշվիլին կայցելի Վրաստան, սակայն կշարունակի աշխատել Ուկրաինայում
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է այցելել հայրենիք, սակայն միայն ընտրություններից հետո, որպեսզի վրացական իշխանություններին սադրանքների տեղիք չտա, հաղորդում է apsny.ge-ն։
Նա հավելել է, որ Վրաստանում չի մնա, քանի որ շարունակելու է աշխատել Ուկրաինայում, որտեղ ինքը մեծ պլաններ ունի իրագործելու, այդ իսկ պատճառով չի հեռանա Ուկրաինայից։ Իսկ Վրաստան չի այցելում այս պահին, որովհետև տեղի իշխանությունները բռնի գործողություններ կկիրառեն իր նկատմամբ։
Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարարությունը նախազգուշացրել էր, որ եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան, ապա անմիջապես կձերբակալվի, քանի որ քրեական հետապնդման մեջ է գտնվում։