Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ.19:37-ին դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.19:47-ին (վերադարձ ՀՓՋ՝ ժ.20:24-ին):
Ժ.20:07-ին հրշեջ-փրկարարները բացել են Արմինե Ալավերդյանի բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Ներսիսյան նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ Ձորք թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***