211652_close_icon
views-count8803 դիտում article-date 17:10 07-10-2016

Օլիմպիական մրցանակակիրներն` Էջմիածնի պատվավոր քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի տոնի միջոցառումները մեկնարկեցին տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի հարգմամբ: Նախ քաղաքի ակտիվը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեց Զվարթնոց թաղամասում գտնվող պանթեոնում, ուր հանգչում են Արցախյան ազատամարտի նահատակ էջմիածնեցիների աճյունները: Ապա ծաղկադրման արարողություն էր Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի մոտ: Քանի որ այսօր նաեւ գրադարանի աշխատողի օրն է, հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել նաեւ քաղաքի կենտրոնական գրադարանում: Ավանդույթի պահպանում կարելի է համարել նաեւ գեղանկարների ցուցահանդեսի բացումը, համայնքի ավագանու տոնական նիստը, ծաղկադրումը Արցախյան հաղթանակը խորհրդանշող ՛Հաղթանակ՛ հուշարձանին: Ավանդական է նաեւ տոնական հանդիսավոր նիստը: Այստեղ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում հանձնվեց Ռիոյի օլիմպիական մրցանակակիր էջմիածնեցի մարզիկներին` Միհրան Հարությունյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտական հոգածության ներքո է պահում բոլոր բնագավառները` բարեկարգում, կանաչապատում, կրթություն, մշակույթ, նաեւ` սպորտ: Եվ պատահական չէ, որ էջմիածնեցի մարզիկներն էլ ոչ միայն քաղաքի, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի պատիվն են բարձր պահում միջազգային մրցասպարեզներում: Պատվավոր քաղաքացու կոչում ստացան նաեւ մաեստրո Ռուբեն Շարբաթյանը, նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ժողովրդական վարպետ, Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակ Արշակ Մանուկյանը: Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանն էլ արժանացավ ՛Քաղաքի բարեկամ՛ կոչման: Տոնական տրամադրությունն Էջմիածնում կպահպանվի նաեւ առաջիկա 2 օրերին: Հոկտեմբերի 8-ին անվանակոչության արարողություն է Մշակույթի պալատի հարակից այգում, որ կարճ ժամանակահատվածում շքեղ տեսքի է բերվել: Նույն օրը նաեւ Տիգրան Մեծի արձանի բացումը կլինի: Իսկ հոկտեմբերի 9-ին նախատեսված են տոնական շքերթ, տաղավարների ցուցադրություն, բարձրաճաշակ համերգ, որ կուղեկցվի գունեղ հրավառությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր