211652_close_icon
views-count1270 դիտում article-date 23:33 06-10-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 8ա շենքի 12-րդ բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Մելիքյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան (1,5 տարեկան) ներսում քնած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր