Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատերազմը անխուսափելի է. ԱՄՆ բանակի շտաբի ղեկավար
ԱՄՆ բանակի շտաբի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատերազմը անխուսափելի է: Այս մասին հայտնում է The Independent- ը:
Իր հերթին գեներալ-մայոր Վիլյամ Հիքսը կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում զենքի կիրառմամբ ցանկացած հակամարտություն արագընթաց բնույթ կկրի, սակայն կհանգեցնի հսկայական թվով զոհերի:
-Այսօրվա իրավիճակից ելնելով՝ Պենտագոնը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողությունների, որոնց նման Կորեայի պատերազմից հետո դեռ չեն գրանցվել,- հավելել է գեներալը: