211652_close_icon
views-count5623 դիտում article-date 18:53 06-10-2016

Թուրքիայում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ 8 հայկական խաչքար է հայտնաբերվել

Թուրքիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) նահանգի Մալքարա քաղաքի մոտ ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական խաչքարներ են հայտնաբերվել, հայտնում է Ermenihaber կայքը: Մալքարայի քաղաքապետի օգնականը հայտնել է, որ հայտնաբերված 8 խաչքարների վրա առկա են հայատառ գրություններ: «Գուցե այս գերեզմանաքարերից շատ կան, չենք կարող իմանալ: Շրջանում աշխատանքները շարունակվում են: Մինչ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտը՝ հայտնաբերված բոլոր խաչքարները կհանձնվեն Մշակույթի պալատին»,- ասել է քաղաքապետի օգնականը:

Նմանատիպ նյութեր