85764 դիտում
10:15 18-10-2021
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը կողաշրջվել է, վարորդի դին նրա տակից դուրս են բերել Վանաձորի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարներն ու «Վառմաշ» ՍՊԸ ճանապարհաշինական կազմակերպության աշխատակիցներն այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերել ամբարձիչը, որպեսզի կարողանան վարորդի դին դուրս բերել։
Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+