Կստեղծվեն Քաղաքաշինության և Զբոսաշրջության պետական կոմիտեներ
Արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:
Առաջարկվում է նաև զբոսաշրջության քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում. նախատեսվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքից հանել և ընդգրկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության աշխատակազմի կառուցվածքում:
Կառավարությունն ընդունել է Էդգար Գևորգյանին և Արմեն Կարապետյանին, համապատասխանաբար, ՀՀ քաղաքաշինության և ՀՀ առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների պաշտոններից ազատելու մասին որոշումներ: