211652_close_icon
views-count50417 դիտում article-date 17:38 06-10-2016

Ինչո՞ւ էին Կառավարության շենքի մոտ հավաքվել Բուքմեյքերական «Եվրոֆուտբոլ» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա: Այսինքն՝ մեկ միասնական մոտեցում կցուցաբերվի շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բուքմեյքերական «Եվրոֆուտբոլ» ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներն հավաքվել էին Կառավարության դեմ` իրենց բողոքը հայտնելու: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասում էին, որ փակվելու է ավելի քան 1200 աշխատատեղ: 1 միլիարդ 500 մլն դրամ ընդհանուր հարկեր են մուծվում պետբյուջե, որոնք այլեւս չեն մուծվի: Հարյուրավոր վարձակալությամբ վերցրած տարածքներ, որոնք ապահովում են սեփականատերերի ապրուստի միջոցները՝ կվերադարձվեն: Նրանց կառավարությունում խոստացան, որ մոտ ժամանակներում խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կկազմակերպվի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+

Նմանատիպ նյութեր