211652_close_icon
views-count963 դիտում article-date 17:15 06-10-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 5-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության 9, խարդախության 5, յուրացման 2 և դրամանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր