Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գոյություն ունի «Առյուծների կամուրջ»
Առյուծների կամուրջը համարվում է Բուլղարիայի զբոսաշրջային և պատմական կենտրոններից մեկը։
Կառուցվել է 1889-1891 թվականներին ազգությամբ չեխ ճարտարապետ Վացլավ Պրոցեկի, նրա եղբայր Յոզեֆի և զարմիկներ Բոհդայի և Իրժի նախագծերով:
Կառուցված է Արծիվների կամուրջի օրինակով։
Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված Առյուծների կամուրջը ամբողջովին կառուցվել է արերից: Այս կամուրջը կառուցվել է նախկինում գործող «Խայտաբղետ կամուրջ»-ի քանդվելուց հետո։
Առյուծների հանրահայտ կամուրջը իր անվանումը ստացել է կամրջի կենտրոնական մասում տեղակայված հանրահայտ չորս բրոնզե առյուծների անուններից։
Կամուրջի բոլոր մետաղական նյութերը արտադրել է ավստրիական «Ռուդոլֆ Ֆիլիպ Վագներ» կազմակերպությունը։
2014 թվականին ավարտվել է կամրջի և հարակից զբոսայգու վեջնական շինարարությունը։
1900 թվականին առյուծների կամուրջը պատվել է էլեկտրական լույսերով։ Կամրջի ամբողջ շինարարության համար ծախսվել է մոտ 260,000 բուլղարական լևե։