4437 դիտում
23:31 14-10-2016
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում գոյություն ունի բուրգ-թանգարան
Տիրանայում գոյություն ունի «Տիրանայի բուրգ»միջազգային մշակութային կենտրոն, որը բացվել է 1988 թվականի հոկտեմբերի 4-ին։ Նախկինում եղել է «Էնվեր Խոջայի թանգարան»:
Բուրգաձև այս կառույցը նախագծել են Էնվեր Խոջայի դուստրն ու փեսան։ Մինչև 1991 թվականը կառույցը ծառայել է որպես Էնվեր Խոջայի թանգարան, այնուհետև դարձել է համաժողովների կենտրոն և ցուցասրահ։ Որոշ աղբյուրներ անդրադարձել են կառույցին որպես «Էնվեր Խոջայի դամբարան», սակայն պաշտոնական նման անվանում չի եղել։
Թանգարանի նախագծի վրա աշխատել են ճարտարապետներ Պիռո Վասոն, Կլեմենտ Կոլանեսին, Պրանվերա Խոջան, Վլադիմիր Բրեգուն։
1999 թվականին Կոսովոյի պատերազմի ժամանակ թանգարանը ծառայել է որպես ՆԱՏՕ-ի և մարդասիրական այլ կազմակերպությունների բազա։
Ալբանիայի խորհրդարանի նոր շենքի կառուցման համար նախատեսել են քանդել 17,000 կմ 2 տարածքը, սակայն օտարերկրացի առաջատար ճարտարապետները չեն սատարել այդ նախագծին։ Պատմաբան Ադրիան Կլոսին կառույցը պահպանելու համար նախաձեռնել է ստորագրահավաք։ Նախքան Ալբանիայի խորհրդարանի նստավայր դարձնելը, նախատեսվել է շենքը դարձնել օպերային թատրոն։ Սակայն շինարարական աշխատանքները կանգնեցվել են, շենքի արտաքին տեսքի մարմարե սալիկները հանվել են։
2001 թվականից շինության մի մասն օգտագործվում է որպես Top Channel ալբանական հեռուստաալիքի հեռարձակման կենտրոն։ Հարակից տարածքը օգտագործվում է որպես ավտոկայանատեղի։ Այստեղից ավտոբուսներ են մեկնում դեպի Էլբասան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
6505 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6865 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան