3635 դիտում
10:02 06-10-2016
Ամենաառաջին միտքը հետևյալն է՝ «որտեղ են ուզում մեզ քցել». «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Բազմիցս նշվել է, որ ցանկացած բարեփոխման արդյունավետությունը կախված է այդ ռեֆորմն իրականացնող իշխանության նկատմամբ վստահությունից։ Անգամ ամենադրական, ամենահիմնավորված ու ամենաազնիվ մղումներով ծնված նախաձեռնությունը չի կարող արդյունք ունենալ, եթե հասարակությունը փորձում է դրա ետևում թաքնված թակարդ տեսնել։
Այսինքն, ամենաառաջին միտքը հետևյալն է՝ «որտեղ են ուզում մեզ քցել»։ Մարդիկ պետությանը համարում են ոչ թե գործընկեր, այլ խանգարող հանգամանք։ Այս առումով, Կարեն Կարապետյանի և նրա ձևավորած կառավարության նկատմամբ վստահությունը կարող է դեր խաղալ՝ դրական սպասումների ձևավորման տեսանկյունից։ Իսկ սպասումները տնտեսության մեջ էական նշանակություն ունեն։
Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը։ Չափազանցված սպասումները կարող են է՛լ ավելի վատացնել վիճակն ու Կարեն Կարապետյանի հեղինակությունը հասցնել զրոյի։ Մեծ սպասումների դեպքում մեծ է նաև խորը հիասթափության վտանգը։ Այս վտանգը, կարծում ենք, Կարեն Կարապետյանն ու իր թիմը հասկացել են առաջին իսկ օրվանից։ Հենց այս պատճառով նորանշանակ վարչապետն ԱԺ-ում իր առաջին ելույթի ժամանակ նշեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է։ Սրանով Կարեն Կարապետյանը բավականին անհարմար դրության մեջ դրեց այն մարդկանց, ովքեր հավատացնում էին, որ գործերը նախատեսվածից լավ են գնում։ Սակայն այլ տարբերակ չկա. պետք է ասել, որ շատ վատ է, որպեսզի մարդիկ շատ արագ լավը չպահանջեն»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7020 դիտում
11:35 16-10-2020
Պատերազմում ամենաառաջին գործոնը կամքի գործոնն է, եթե չես ուզում պարտվես, չես պարտվում. Արծրուն Հովհաննիսյան
9524 դիտում
08:57 29-01-2016
Սամվել Ալեքսանյանի լուրջ մտավախությունները. իրեն բոլորը ուզում են «քցել». «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»