Նավթի համաշխարհային գները նվազել են
Նավթի համաշխարհային գների անկում է արձանագրվել միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում, ինչը վկայում են տվյալները։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, պատճառը նախօրեին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության հրապարակած՝ երկրում նավթի պաշարների նվազման մասին տվյալներն են։
Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.66 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.52 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.68 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,49 ԱՄՆ դոլար։