211652_close_icon
views-count6461 դիտում article-date 23:43 05-10-2016

Հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք բրենդները

Interbrand Corp ընկերությունը հիմնվելով 2015-ի տվյալների վրա՝ հրապարակել է համաշխարհային ամենաթանկարժեք բրենդների վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում է Apple-ը, որի արժեքը մեկ տարում աճել է 5 տոկոսով` կազմելով 179 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է Google որոնողական համակարգը, որի արժեքը հասել է 133.3 մլրդ դոլարի: Եռյակը եզրափակում է Coca-Cola-ն, որը 13 տարի գլխավորել է համաշխարհային ցուցակը: Այս տարի ընկերությունը 7 տոկոսի կորուստ է գրանցել, իսկ արժեքը գնահատվում է 73.1 մլրդ դոլար: Վարկանիշային աղյուսակի առաջատար տասնյակում է նաև Microsoft-ը, IBM-ը, Samsung-ը, Amazon-ը, Mercedes-Benz-ը:

Նմանատիպ նյութեր